Ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին․ Հրանտ Մելիք-Շահնազայան

Ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին․ Հրանտ Մելիք-Շահնազայան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը դիտելիս մի միտք էր անընդհատ հետապնդում ինձ։ Մտածում էի՝ լավ է Ավետարան չեն գտել։  Հատկապես լավ է, որ Հովհաննու Հայտնությունը չեն կցել  քրեական գործերին, թե չէ  18 արդարներին նաև Ահեղ դատաստանի պլանավորումն էր մեղսագրվելու…

Իսկ եթե լուրջ, ապա արդեն տևական ժամանակ է ինձ համար մեկ բան շատ հստակ է՝ 18 արդարների գործով ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ ճիշտ հակառակը՝ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին։

Դատավճիռն էլ արդեն հասունանում է։ Եվ դա լինելու է այն վճիռը, որը երբեք չի մաքրվելու դավաճան իշխանությունների ճակատից։ Մինչ Ահեղ դատաստան հենց այդ վճռով են հիշվելու նրանք սերունդների մեջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում