19.1 C
Yerevan

Շարմազանովը պատասխանեց ոչ իշխանական պատգամավորների քննադատություններին

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Ակնհայտ է, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնաով ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթներին: «Սակայն, բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչած ելույթների ընթացքում՝ բացառությամբ մեկ-եր կու ելույթի, ես այդպես էլ չլսեցի առաջարկներ, թե ինչ ճանապարհով մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Այն, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն աշխատի, դա փաստ է: Սակայն, եթե մենք շարժվեինք մեր ընդդիմադիր կամ ոչ իշխանական գործընկերների տրամաբանությամբ, այս ժողովուրդը բյուջե չէր ունենա: Եթե մի բան քննադատում եք, հարգելի բարեկամներ, պետք է առաջարկեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ հնչած ելույթներում պետբյուջեի նախագծին ինչ անուն ասես, որ չի տրվել՝ ընդգծելով, որ պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: «Ծախսերի 47 տոկոսից ավելին սոցիալ-մշակութային ուղղվածություն ունեն: Հարց եմ տալիս` սա լա՞վ է, թե` վատ: Երկրորդ` բյուջեի այս նախագծով ավելանում են պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը: Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության խնդիրներն արդիական են: Հիմա եթե մենք այս նախագծով ավելացնում ենք պաշտպանության ծախսերը` սա լա՞վ է, թե վատ»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հայտարարություններին, թե Ադրբեջանը մեծ թափով զարգանում է, իսկ Հայաստանում զարգացման նախադրյալներ չկան՝ Շարմազանովը կոչ արեց Հայաստանն Ադրբեջանի հետ չհամեմատել: «Եթե Հայաստանում նավթահոր եք գտել, նոր գազի պաշարներ եք գտել, ասեք` մենք էլ իմանանք: Չի կարելի ամբոխահաճո հայտարարություններ անել և Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատել»,- նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարության առնչությամբ, թե իշխանությունները լավ կանեն` հրաժարական տան՝ ռոմանտիկ լինելով և հետևելով իրենց օրինակին, Շարմազանովն ընդգծեց, որ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ առաջին հերթին՝ հասարակությանը: «Մենք կուշտ ենք այդ ռոմանտիզմից: Եվ դուք էլ արդեն հրաժարական տվել եք: Մեզ Ձեր հրաժարականներով մի գայթակղեք»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև անդրադարձ կատարեց որոշ պատգամավորների կարծիքին, թե գործող կառավարությունը ժամանակավոր է: «Եթե ձեր գործունեությունը քաղաքական դաշտում ժամանակավոր է, մի կարծեք, որ այս կառավարությունը ժամանակավոր է: Այս կառավարությունը ունի հստակ ծրագիր, հստակ թիրախներ, որի ուղղությամբ էլ գնալու է: Ասում եք` զարգացում չի ապահովում կառավարությունը: Ինձ մեկ-մեկ թվում է՝ դուք այս աշխարհից չեք, չեք տեսնում` ինչ է կատարվում աշխարհում՝ Մերձավոր Արևելքում, ԱՊՀ տարածաշրջանում, մեր սահմանների մոտ: Իսկ ձեզ էլ թվում է, թե Հայաստանը Լյուքսեմբուրգն է կամ Շվեյցարիան, որոնք չունեն ոչ անվտանգության խնդիր, ոչ կոմունիկացիաների խնդիր, չունեն խնդիրներ հարևանների հետ: Եթե երազանքների կամ ցանկությունների մասին է խոսքը, ես ձեզանից էլ շատ լավ երազանքներ ունեմ: Ես չեմ ցանկանում, որ այս բյուջեն լինի այս չափով, ես ուզում եմ, որ այն լինի 10 անգամ ավելի շատ: Ես ցանկանում եմ, որ մեր քաղաքացու միջին աշխատավարձը լինի 5000 դոլար: Երազելը վնասակար չէ, սակայն եկեք իրատես լինենք, բարեկամներ: Մի քիչ իրատես եղեք: Լուծում է հարկավոր գտնել, ոչ թե միայն խոսել»,- նշեց նա:

Շարմազանովը համաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկման հետ, թե կառավարությունը պետք է լսի քննադատությունները և հետևություններ անի: «Ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության իշխանությունն է, այլ այն մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության իրավունքների հետ: Բայց ես այստեղ շատ քիչ առաջարկներ լսեցի: Իսկ կառավարությունն այսօր այստեղ է, որպեսզի լսի այդ առաջարկները և հաջորդ քննարկման ընթացքում ներառի այն առաջարկները, որոնք իրատեսական են: Եվ մենք տեսել ենք, որ բազմաթիվ առաջարկ ներ ներառվել են: Սակայն չի կարելի գնալ նիհիլիստական ճանապարհով: Եթե ձեր խելքին ընկնենք, մերժենք բյուջեն, այդ դեպքում` ի՞նչ ենք բերում: Դուք ոչ մի բան չեք առաջարկում: Հանրապետականի համար չկան թշնամիներ, Հանրապետականի համար, կառավարության համար դուք բոլորդ բարեկամներ եք, որովհետև մենք մի նավի անդամներ ենք, մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, և մենք բոլոր ունենք պատասխանատվություն մեր ժողովրդի առջև, և այդ պատասխանատվությունից ելնելով, մենք ձեզ առաջարկում ենք կողմ քվեարկել այս բյուջեին, քանի որ այն իրատեսական է, սոցիակակ ան է, և այն ավելի ուժեղ է դարձնելու Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Շարմազանովը՝ ևս մեկ անգամ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել բյուջեին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...