Սահմանափակումները խիստ են. Նարեկին արգելված է հաղորդակցվել լրատվամիջոցների հետ. Աստղիկ Մաթևոսյան

Սահմանափակումները խիստ են. Նարեկին արգելված է հաղորդակցվել լրատվամիջոցների հետ. Աստղիկ Մաթևոսյան

Նարեկն ու Վազգենն ավելի քան 102 օր անազատության մեջ են, լրագրողների հետ զրույցում ասել է Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Նա նշել է, որ այս երեք ամսվա ընթացքում թե՛ Նարեկ Սամսոնյանը, թե՛ Վազգեն Սաղաթելյանը բավականին բարդ ճանապարհ են անցել. «Բայց հատկապես Նարեկ Սամսոնյանը, գիտեք, որ հացադուլի միջով է անցել, այնուհետ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, վիրահատություն։ Այս ամենի մեջ միակ ուրախացնողն այն է, որ այս առողջական խնդիրների պայմաններում իր կալանքը կկրի ոչ թե բանտային պայմաններում, այլ՝ տանը։ Հակառակ պարագայում ոչ մի ուրախացնող հանգամանք չկա քրեական հանցագործություն չգործած մարդու համար»։

Մաթևոսյանը շեշտել է, որ սահմանափակումները բավականին խիստ են. «Ինչպես նկատեցիք՝ Նարեկին արգելված է հաղորդակցությունը լրատվամիջոցների հետ, հնարավորություն ունի շփվելու միայն իր հետ ապրող և չբնակվող մերձավորների հետ, ինչպես նաև պաշտպանների հետ։ Եթե չեմ սխալվում, այս կալանքը պահպանվելու է մինչև ապրիլի 10-ը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում