ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին
15/04/2026 20:54
Կարդացեք նաև
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հաջորդ շաբաթվա վերջին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում