Արամ Սարգսյանը դրսում հակառուս է, ներսում՝ ռուսամետ. «Հրապարակ»

Արամ Սարգսյանը դրսում հակառուս է, ներսում՝ ռուսամետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզվում է՝ իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող պոկվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։

Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, մեզ պատմեց, որ մասնավոր զրույցում Զավենիչն ընդունել եւ խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։ Ի դեպ, այդ կախվածությունը հատկապես մեծացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, 2-րդ նախագահը, օրինակ, իր վերջին ասուլիսում նշեց, որ 2025-ին ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում 8 կազմակերպություն իրենց բիզնես գործունեությունն իրականացնում են ՌԴ-ի հետ ներկրումների եւ արտահանումների միջոցով։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում