Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. «Հրապարակ»

Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։

Գեղամ Գեւորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադեւոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլեւ դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։ Այս պահին ՀՅԴ-ական Թադեւոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում