Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»

Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանության ներկայացուցիչները վերջին մեկ շաբաթն օրնիբուն խոսում են հունիսի 7-ի ընտրություններում «Գյումրի 2»՝ ընդդիմադիր ուժերի հետընտրական միավորում թույլ չտալու մասին եւ հատկապես շեշտում են, որ ընդդիմության թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իշխանական աղբյուրը խոստովանեց, որ հատուկ ծառայությունների ներքին հարցումների արդյունքներով՝ իշխանությունը պարտվում է միասնական ընդդիմությանը, ուստի այլ բան չի մնում, քան բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելը եւ «Ռոբերտ Քոչարյան-վարչապետ» բոբոյով վախեցնելը, մանավանդ, որ չկարողացան Սամվել Կարապետյանին նախկինների շարքին դասել:

Հույսը մնացել է Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգը, որ մարդիկ իմանան` ում էլ ձայն տան, վերջում Քոչարյանն է դառնալու վարչապետ, իսկ նրա վերադարձը հանրության մեծ զանգված չի ուզում, ուստի այդ ենթադրյալ վախից կգնան ու նորից ՔՊ-ին ձայն կտան, ինչպես արեցին 2021-ին։ Ի դեպ, պետական ապարատում միլիոնավոր դրամների պարգեւավճարներ բաժանելուց հետո իշխանության ներքին հարցումներն արձանագրել են, որ իրենք վարկանիշի մի քանի նիշ անկում են ունեցել:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում