Անկարայում քննարկվել է ռուս-ուկրաինական կարգավորման գործըթնացը
25/02/2026 13:04
Կարդացեք նաև
Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ժնևում կայացած խաղաղության բանակցությունների արդյունքները և Թուրքիայի դերակատարումը կարգավորման գործընթացում։
Ումերովը տելեգրամյան ալիքում նշել է, որ թուրքական կողմին մանրամասն տեղեկություն է տրամադրել փետրվարի 18-ին տեղի ունեցած Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների մասին։ Բացի այդ գնահատվել է Ուկրաինայում անվտանգության ներկայիս իրավիճակն ու վերջին զարգացումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում