Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
26/02/2026 17:47
Կարդացեք նաև
Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 3 ամսով։ Այն համակցվեց այլ միջոցներով՝ գրավով ու բացակայելու արգելքով։
Դատավորն այն համոզման է, որ այդ միջոցների շնորհիվ է հնարավոր եղել ապահովել մեղադրյալ Արթուր Սարգսյանի օրինական, պատշաճ վարքագիծը։
Դատավորը նշել է, որ պահպանվում են նաև տեսակցությունների սահմանափակումները։
«Այս պահին այլ խափանման միջոցով փոխելու հիմքեր առկա չեն»,-ասաց դատավորը՝ հիշեցնելով, որ որոշումը կարելի է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։
Այսօրվա նիստն ավարտվել է, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին ժամը 15։30-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում