TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ. Իրանի դեսպան․ «Ազատություն»
27/02/2026 10:18
Կարդացեք նաև
TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի Պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը. գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, «Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին:
«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան»,- պատասխանեց իրանցի դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում