Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի

Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի

«Իրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը»,-TASNIM գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր՝ Իրանի դեմ պատերազմում մարտական գործողությունները կարող են շարունակվել 4 շաբաթ։

«Մենք երկու տասնամյակ  ուսումնասիրել ենք ԱՄՆ զինված ուժերի պարտությունները՝ մեր արևելքում և արևմուտքում։ Մենք համապատասխան դասեր ենք քաղել», – գրել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ անդրադառնալով 2000-ականների սկզբին Իրաք և Աֆղանստան ԱՄՆ ռազմական ներխուժումներին։

«Մեր մայրաքաղաքում ռմբակոծությունները որևէ ազդեցություն չունեն պատերազմ վարելու մեր կարողության վրա։ Ապակենտրոնացված Մոզաիկ պաշտպանությունը թույլ է տալիս մեզ որոշել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը», – ընդգծել է Արաղչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում