Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները

Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները

Մասյացոտնի թեմում շարունակվում են միասնական ժամերգություններն ու խորհրդածությունները՝ նվիրված Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությանը։

Այս ուրբաթ՝ մարտի 6-ին, ժամը 17։00-ին, միասնական ժամերգությունը կկատարվի Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում։

«Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեզ հետ ուխտավորաբար աղոթակից կլինեն նաև Արագածոտնի թեմի հոգևորականները։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ աղոթքով զորանալու և դեպի Սուրբ Հարություն տանող ճանապարհը միասին անցնելու»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում