Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է. Դոնալդ Թրամփ

Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է. Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ընթացքում, Գերմանիայի կանցլեր  Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության հետևանքով Իրանին զգալի վնաս է հասցվել, և նշել է, որ հենց ինքն է դրդել Իսրայելին հարվածներ հասցնել Իրանին, ոչ թե Իսրայելն է իրեն դրդել։

«Ոչ, հավանաբար ես եմ դրդել Իսրայելին», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք բանակցություններ էինք վարում նրանց հետ, և ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նրանք առաջինը կհարձակվեն մեզ վրա։ Ես չէի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Ուստի, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին դրդել է ինչ-որ բանի, ապա դա ես էի»։

«Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է», — ասել է Թրամփը՝ խոսելով Իրանում իրականացված գործողության միջանկյալ արդյունքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում