Ընտրություններին մասնակցելու որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու ՀՀ-ի գործող կառավարիչների դեմ պայքարում. Սերժ Սարգսյան
Կարդացեք նաև
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀԿ ԳՄ–ի տարածած հայտարարությանը, ասել է․ «Դեռևս արձագանքներ չկան, բայց ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք մշտապես փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։
Անկախ որևէ հանգամանքից՝ իմպիչմենտ լինի, թե չլինի, ընտրություններ լինելու են, դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն եզակի դեպքերում։
Մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է, մենք ասում ենք՝ իմպիչմենտը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք։ Իսկ եթե ասում են՝ չի լինի, հիմա ի՞նչ փորձենք, և այլն, իրենք նմանվում են այսօրվա Հայաստանի այսօրվա կառավարիչներին, որոնք ասում են՝ դե մենք թույլ ենք, Ադրբեջանն ինչ ուզում է, պետք է տանք։ Եթե չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում կփորձենք իրականացնել»։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին ՀՀԿ–ի հնարավոր մասնակցությանը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե խոսքը ընտրություններին մեր մասնակցելու մասին է, ապա մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում»։
Սերժ Սարգսյանը, պատասխանելով Իրանում ընթացող պատերազմի ընթացքում ՀՀ գործող իշխանությունների պահվածքին վերաբերող հարցին, ասել է․ «Բոլոր պարագաներում, իրոք, մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա»։
Կարծիք հայտնելով, որ ՀՀ գործող իշխանությունները պետք է լրջորեն մոտենան պատերազմի հանգամանքին՝ Սերժ Սարգսյանն ասել է․ «Նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, ես այդպիսի պահվածք չեմ տեսնում»։
Լրագրողի դիտարկմանը, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է թե Սպարապետ Վազգեն Սարգսյանին սպանեցին այնպես , ինչպես փորձու էին սպանելՆիկոլ Փաշինյանին»՝ ՀՀ երրորդ նախագահն ասել է․ «Ես չգիտեմ, թե մարմնի որ մասով է մտածում այդպես խոսողը՝ անկախ անձնավորությունից։ Իմ պատկերացումների մեջ անհնար է համեմատել երկու այդպիսի անձեր, գործիչներ»
Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Վազգեն Սարգսյանը չկա, բայց նրա երազանքը, դիրքորոշումը շատ մարդկանց մեջ է ապրում և վստահ եմ, որ այդ մոտեցումները, դիրքորոշումները շատ երկար լինելու են և մարդիկ դրանք ջերմությամբ կրելու են»։
Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այն քննադատություններին, որ Արման Թաթոյանն իր կառավարման ժամանակ պաշտոններ է զբաղեցրել, ասել է, որ Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում