Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացվել է, բոլոր հրահանգները տրված են․ Ջեյհուն Բայրամով
06/03/2026 13:58
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տվել է բոլոր անհրաժեշտ հրահանգները «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ», և ձեռնարկվել են դիվանագիտական քայլեր․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ նոտա է փոխանցվել և հեռախոսազրույցներ են անցկացվել. «Անվտանգության միջոցառումները նույնպես ամենաբարձր մակարդակի վրա են՝ նախագահի հսկողության ներքո։ Զինված ուժերի պատրաստվածությունն ավելի է բարձրացվում։ Տրվել են նաև բոլոր համապատասխան հրահանգները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում