Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Դմիտրի Պեսկով

Մոսկվան հաշվի է առնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների բոլոր ասպեկտները և շարունակում է բաց մնալ բանակցային գործընթացի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հաշվի ենք առնում բոլոր ասպեկտները՝ մինչև ամենափոքր մանրուքը, և շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար, քանի որ դա մեր շահերից է բխում», – ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ բանակցությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում