Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռը որսալու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռը որսալու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,-հաղորդում է CNN Türk-ը։

Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի չմշակվող հողամասերի վրա։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։ Այնուամենայնիվ, մենք կրկին հայտարարում ենք, որ վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ։ Հիշեցնում ենք, որ այս հարցում Թուրքիայի նախազգուշացումների պահպանումը բոլոր կողմերի շահերից է բխում», – հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում