Էստոնիայի հավաքականի հետ ոչ-ոքին Եվրո-2016-ի որակավորման փուլի խաղում հնարավորություն է տվել Սան Մարինոյի ազգային հավաքականին վաստակելու իր պատմության առաջին միավորը Եվրոպայի առաջնություններում՝ ընդհատելով պարտությունների շղթան։
Հավաքականը պարտվել է վերջին 61 հանդիպումներում, ինչը համաշխարհային հակառեկորդ է։
Սան Մարինոյի այս արդյունքից հետո մնացել են որկու հավաքականներ, որոնք միավոր չեն վաստակել որակավորման փուլերում։ Դրանք Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականներն են։