Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը. Տիգրան Աբրահամյան
10/03/2026 09:42
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ գրում է․ «Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։
Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։
Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի և՛ Իրանը, և՛ Իսրայելը մեծ կորուստներ կրեն, իսկ ինքը՝ պահը և հնարավորությունը օգտագործելով, մեծացնի ազդեցության գոտիները և գոնե որոշ ժամանակով իրենից հեռացնի Իսրայելի հնարավոր ակտիվությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում