ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով․ Լևոն Զուրաբյան
10/03/2026 21:55
Կարդացեք նաև
ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ ԿԱՄ ԴԱՇԻՆՔՈՎ:
Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը:
Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՑՈւՑԱԿՈՎ, լինի դա ՄԻԱՅՆԱԿ, թե´ կուսակցությունների ԴԱՇԻՆՔԻ ձևաչափով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում