Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել. անձնակազմը տարհանվում է

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է խոցվել. անձնակազմը տարհանվում է

Հորմուզի նեղուցում մարտի 11-ին արկը խոցել է բեռնատար նավը, որի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր նեղուցում իրանական 16 նավ ոչնչացնելու մասին։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը, որը ղեկավարում են բրիտանացի զինվորականները, հայտնել է, որ նավը խոցվել է Օմանից հյուսիս գտնվող շրջանում։

Ըստ տեղեկությունների՝ անձնակազմը տարհանվում է նավից։

Իրանը որևէ հայտարարություն չի արել հարվածի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում