Չի ապացուցվել, որ Դավիթ Համբարձումյանը եղել է դեպքի վայրում՝ խմբի կազմում
Կարդացեք նաև
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, այսօր շարունակվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավճռի դեմ բողոքների քննությունը։
Տուժողների ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և Արա Պողոսյանի կինը ցուցմունք են տվել նախաքննության ընթացքում, սակայն հետագայում նրանց չեն հարցաքննել։ Տուժողների ծնողները ցուցմունքում պատմել են, որ որդիները տանը հայտնել են, թե իրենց ասել են՝ Համբարձումյաններն են իրենց բռնության ենթարկել։ Պաշտպանության կողմը պնդում է, որ առաջին ատյանի դատավճիռն անհիմն է, չի ապացուցվել, որ Համբարձումյանը եղել է դեպքի վայրում՝ խմբի կազմում։ Բողոքների ներկայացումից հետո դատարանը քննարկել է նաև Դավիթ Համբարձումյանին՝ վիրահատական միջամտության համար ԲԿ այցելելու թույլտվության հարցը և որոշել է թույլատրել այն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում