Այս պատերազմում Իրանը կոտրեց կարծրատիպը, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում. Վարդան Ոսկանյան
11/03/2026 18:54
Կարդացեք նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. Իրանի, որպես կանոն, զսպվածությունը հաճախ է առիթ դարձել, որ տպավորություն ստեղծվի, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում։
Այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը, քանի որ նրանց հնչեցրած գրեթե բոլոր սպառնալիքներն արդեն իրականություն են դարձել։
Վերջին օրերին նույնիսկ ԱՄՆ-ում տարակուսած էին Իրանի նավթամթերքի պահեստարաններին իսրայելական հարվածներից, որոնք ի հայտ էին բերել նաև բնապահպանական ռիսկեր։
Իրանցիները խոստացել էին համարժեք պատասխան հարված հասցնել, և այսօր ստացվում են կադրեր Օմանում նավթամթերքի այն պահեստի խոցումից և դրանում բռնկված հրդեհից, որն, ըստ իրանական աղբյուրների՝ սպասարկում էր նաև ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կարիքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում