Հաջիևը Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումն անվանել է «օրինական»
01/05/2026 20:16
Կարդացեք նաև
Չնայած հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվել է, դրա մարդասիրական հետևանքները շարունակում են մնալ օրակարգում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ալիևի օգնականը նաև մեկնաբանել է Հայաստանում մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հայ գերիներին ազատ արձակելու կոչը՝ Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում կայանալիք միջոցառումից առաջ։ Հաջիևն այստեղ գերիների հարցին հակադրել է Արցախի ու հարակից շրջանների «ականապատման խնդիրը»։ Նա նաև Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումը քննադատող հայաստանյան շրջանակների քայլը որակել է որպես «սադրանք»՝ իրենեց կողմից եկեղեցու ոչնչացումը բնութագրելով որպես «օրինական քայլ»։
Նա հայկական եկեղեցիները որակել է որպես «անօրինական» կառոյցներ։ «Նման անօրինական կառույցների քանդումը և դրանց համապատասխանեցումը քաղաքաշինության ընդհանուր պլաններին անհրաժեշտ նախապայման է։ Մեր երկիրը քայլեր է ձեռնարկում նաև այս ուղղությամբ»,-ասել է Հաջիևը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում