Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է բաժանել Եվրոպան. Կայա Կալլաս
13/03/2026 12:48
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «ցանկանում է բաժանել Եվրոպան»՝ օգտագործելով Եվրամիության հակառակորդների կողմից կիրառվող մարտավարությունը, Financial Times-ին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորը հասկանան, որ ԱՄՆ-ն շատ հստակ հայտարարել է, որ ցանկանում է բաժանել Եվրոպան։ Նրանք չեն սիրում Եվրամիությունը», – ասել է նա։
Կալլասը ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները բնութագրել է որպես «շատ բարդ»։
«Նրանց դուր չի գալիս մեր միասին ներկայությունը, քանի որ երբ մենք միասին ենք, մենք հավասար ուժեր ենք», – հավելել է Կալլասը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում