Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան
Կարդացեք նաև
ՀԱԿ համագումարում ունեցած ելույթում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է․ «Այսօր մեր երկրում գտնվում է անարդարների, անառակների, խաբեբաների ձեռքում»։
Նա նշել է, որ երկրի վարչապետը, որը «ինքնասիրահարված, տմարդի արկածախնդրությամբ մերժելով Մինսկի խմբի 2019 թվականի հայանպաստ խաղաղության առաջարկը, երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը, հայոց պատմության ամենախայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը հանդգնում է ներկայացնել որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ»։
«Պետությունը Ադրբեջանի նվաստ կամակատարի աստիճանի իջեցրած այս ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աստիճանի մասին, Զանգեզուրյան միջանցքի հանձնումը մատուցվում է ինքնիշխանության տրիումֆ, Սահմանադրության խախտումները, շինծու գործերով քաղաքական հակառակորդների հալածանքերը ներկայացում են որպես պայքար եկեղեցու պղծության, ԿԳԲ գործակալների դեմ։
Այս պրոպագանդան զուգարդվում է էժանագին ու անճաշակ քարոզչությամբ՝ դատարկ սրտիկների կլոունադայավ, անճաշակ խրուշչովյան գլխարկներով, անտաղանդ վարչաբենդությամբ, փնթի, անճաշակ, անկիրթ ծաղրածուն անմեկնելի մեծամտությամբ մեր ժողովրդին դաստիարակության և կրթության դասեր է տալիս»,- նշել է Զուրաբյանը։
Նա նաև խոսել է համակարգային կոռուպցիայի մասին. «Այսպես կոչված վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա։ Սա բառախաղ չի։
Կառավարության նիստերում հարկային արտոնություններ են ընդունում գործարարների համար, որից հետո այդ գործարարները վարձահատույց են լինում իշխանությանը՝ փոխանցումներ անելով ՔՊ-ին, «Իմ քայլը» հիմնադրամին։ Առաջ կոռուպցիան տեղի էր ունենում քեշով, հիմա փոխանցումներով, բացահայտ, բոլորի աչքի առաջ»,- ասել է Զուրաբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում