Դուք ոչ թե ընթացող կինոն եք սխալ հասկանում, այլ դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Սամվել Ֆարմանյան
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Սիրելի տիտղոսային ընդդիմությու՛ն
Ձեզ ուղղված քննադատության ու հորդորների, զգուշացումների ու հուշումների միակ և անշահախնդիր պատճառը ո՞րն է:
Պատճառն այն է, որ դուք նախ ձախողել եք Նիկոլին հեռացնելու ձեր ՄԻԱԿ առաքելությունը, ու հիմա կա թափանցիկ վտանգ, որ նորովի անելու եք նույնը՝ վտանգելով արդեն բուն Հայաստանի վաղվա գոյությունը:
Ձեր ամենամեծ սխալը, եթե ամեն ինչ հատուկ դիտավորությամբ չեք անում, նրանում է, որ դուք չեք հասկանում կամ անգամ Հայաստանը վարի տալու գնով չեք ուզում համակերպվել օբյեկտիվ իրականության հետ: Որ աշխարհն ու ժամանակները փոխվել են, որ երկրում հեղափոխություն է եղել՝ ինքնության, իմաստների, արժեքների, հերոսների, հաղորդակցության հեղափոխություն:
Կոմպլեքսավորվելու կարիք չկա՝ ձեր համառ չիմացությունն արատ չէ, դա տգիտության արդյունք չէ: Ոչ մի իշխանություն պատմության մեջ, ի հեճուկս սեփական կամքի, երբեք չէր կորցնի այն, եթե թույլ չտար միևնույն սխալը՝ հասկանար ժամանակների փոփոխությունը:
Սա լավի ու վատի, արժանիի ու անարժանի հարց չէ: Վոլգան էլ իր ժամանակին շատ լավ մեքենա էր, բայց էլեկտրոմոբիլների մեր ժամանակներում այն պահանջարկված չէ: Ու մեղավորը հեչ Վոլգան չէ:
Էլ ո՞նց կարելի է արտահայտվել: Էլ ո՞նց:
Հ.Գ. Դուք, իրոք, ոչ թե ընթացող կինոն եք սխալ հասկանում, այլ դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում: Քայլ արեք, քանի դրա սուղ ժամանակը կա: Հետո ո՛չ ձեզ ուղղված նման քննադատությունները ու ո՛չ էլ ձեր արդարացումները գրոշ չեն արժենալու:
Ափսոս է Հայաստանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում