Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան
22/03/2026 19:46
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ:
Որոշ ժամանակ հետո կդադարեցնեն ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը: Իրենք են իրենց աչքով տեսնում, որ աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է:
Ինչ վերաբերում է ցուցադրվող թատրոնին՝ ցանկացած երկրի ցանկացած համայնքում միշտ կգտնվի փոքրիկ հատված, որը դուրս կգա դիմավորելու և ողջունելու նույնիսկ ամենավատ պետական պաշտոնյային»,- գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում