Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին էական է, բայց դեռևս բավարար չէ. Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին էական է, բայց դեռևս բավարար չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ իր պատասխանը Պակիստանին է ներկայացրել։ Թեհրանը 10 կետից բաղկացած պատասխանում մերժել է հրադադարի հնարավորությունը ՝ հայտարարելով մշտական հիմունքներով հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին:
«Այն (Իրանի պատասխանը) բավականաչափ լավը չէ»,- լրագրողներին ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հիմար է անվանել այն ամերիկացիներին, որոնք քննադատում են Իրանի դեմ շարունակվող ռազմական արշավը:
«Հուսանք, որ դա կարող է արագ ավարտվել։ Բայց կրկին կան շատ այլընտրանքներ, մենք ունենք շատ այլընտրանքներ: Մենք կարող ենք հեռանալ հենց հիմա, և նրանցից 15 տարի կպահանջվի քանդվածը վերակառուցելու համար։ Մենք կարող էինք հեռանալ հենց հիմա, սակայն ես ուզում եմ ավարտել դա։ Պատրա՞ստ եք: Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ», – ասել է Թրամփը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում