Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա էլ կռիվ եք տալիս անվան հե՞տ. Գոհար Մելոյան

Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա էլ կռիվ եք տալիս անվան հե՞տ. Գոհար Մելոյան

«Հայաստանում այլևս վտանգված է ժողովրդավարությունը, հերթական կարմի գիծը հատեցին ու այդ կարմիր գիծը հատում են, որովհետև վախենում են իրենց աթոռի կորստից»,-ֆեյսբուքյան եթերում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ շարունակելով.

«ԱԺ-ում ՔՊ-ն Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։

Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հե՞տ։

Չի ստացվելու, որովհետև կա մի բացարձակ ճշմարտություն և մեր քաղաքական ուժը կռիվ է տալիս այդ ճշմարտության վերականգնման համար։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողվուրդն է և անկախ այն իրավիճակից, թե քաղաքացին մեր քաղաքական ուժին ձայն կտա, երկրորդին, թե երրորդին՝ դուք իրավունք չունեք միջամտելու ընտրական գործընթացներին։

Վենետիկի հանձնաժողովը ընտրական գործընթացների համար ունի վարքագծի կանոնագիրք, որով արգելվում է ընտրական գործընթացիցի մեկ տարի առաջ որևէ միջամտություն և փոփոխություն ընտրական օրենսգրքերում, որպեսզի կայուն և կանխատեսելի լինի ընտրական օրենսդրությունը և ընտրական կանոնակարգումները։

Հիմա դուք փորձ եք անում թույլ չտալ, որպեսզի Սամվել Կարապետյանի անունը կիրառվի ընտրական պրոցեսում։

Հասկանալի է, որ այս իշխանությունը խուճապի մեջ է թվերից, իսկ թվերը խոսում են մի բանի մասին՝ ժողովուրդն իր համար ունի ընտրյալ և ուզում է փոփոխություն։

Փաստերով խեսենք. Մարտի 31-ին կնքվել է դաշինքը և հայտարարվել, որ մենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը այլևս ընտրական գործընթացներին մասնակցելու ենք որպես «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով; Ապրիլի 13-ից ԿԸՀ-ն մեկնարկում էր գործընթացներին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերի ընտրությունը։

Այս քաղաքական ուժը փորձում է այս միջակայքում, երբ մի  քանի օր է մնացել, անգամ՝ ոչ ամբողջական շաբաթ, փաստաթղթերի ընդունման մեկնարկին, այսպիսի բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները։

Սա միայն կռիվ չէ մեր քաղաքական ուժի հետ, այլ կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր մարդու հետ, կռիվ է մեր պետության իրավական և ժողովրդավար լինելու հետ։

Մի բան են սովորել հակառակորդից՝ գնալով խախտում են ժողովրդավարության բաստիոնի սկզբունքները։

Հայեր ջան, կոչ եմ անում՝ բարձրաձայնեք։ Վաղը մեր երկրում տեղի է ունենալու հերթական ապօրինությունը, իրենք հրավիրում են ԱԺ արտահերթ նիստ, որը մեր երկրի համար անընդունելի է։ Կոչով դիմում եմ նաև մեր միջազգային գործընկերներին՝ խուսափե՞լ և վախենո՞ւմ եք փոփոխություններից, բայց հայ ժողվուրդն արդեն կատարել է իր ընտրությունը, Հայաստանն ունենալու է նոր վարչապետ, այդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը ու ինչքան էլ նման միջամտություններ թույլ տաք՝ չեք հաջողելու։ Փոփոխությունները գալիս են և սպասել չեն տալու իրենց»

Հետևեք մեզ նաև Telegram-ում