23.1 C
Yerevan

Դատախազը վերացրել է Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցների գործով ՀՔԾ որոշումը

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նյութերի ստուգմամաբ պարզվել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանին:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանին վերագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրիք 315-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը որոշում է կայացրել Սամվել Մկրտչյանին և Հակոբ Մանուկյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշումն ուղարկվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Սամվել Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու համար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին...

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...