Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ դուրս է եկել աշխատանքից․ Գևորգ Գրիգորյան

Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ դուրս է եկել աշխատանքից․ Գևորգ Գրիգորյան

Սկսվում է այն, ինչի մասին «Բժշկի ձայն» նախաձեռնությունը զգուշացնում էր դեռ 2 ամիս առաջ, գրել է  «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Նա տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն առողջության կենտրոնի սրտաբանը ստացել է այնպիսի ցածր  աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից։

«Առողջապահության նախարարությանը պետք չեն արժանապատվություն և սեփական անձի ու մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող բուժաշխատողներ… Իրենց պետք են «համր», իրենցից վախեցող և աշխատանքի մնալու համար ցանկացած նվաստացուցիչ պայմաններին պատրաստ «կատարողներ», ովքեր կլինեն ե՛վ օպերատոր, ե՛վ բժիշկ, ե՛վ բուժքույր, ե՛վ մայրապետ ու այդ ամենի հաշվին իրենք կհավաքեն «ռեյտինգ» ու «ժողովրդի քվե»: Սա է իրականությունը, որը պետք է հասկանան վախեցած և անընդհատ «սպասող» բուժաշխատողները», – նշել է Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում