Լիզինգ էքսպոյի գլխավոր անակնկալներից մեկը՝ էլեկտրական մոտոցիկլետներ «Ռուբիկոն Մոտորս»-ից

Լիզինգ էքսպոյի գլխավոր անակնկալներից մեկը՝ էլեկտրական մոտոցիկլետներ «Ռուբիկոն Մոտորս»-ից

Մեկնարկել է «Լիզինգ Էքսպո 2026»-ը՝ ոլորտի ամենասպասված և մասշտաբային ցուցահանդեսներից մեկը։ Այն մեկ հարթակում է միավորում ֆինանսական, ավտոմոբիլային և նորարար տեխնոլոգիական լուծումները՝ ներկայացնելով շուկայի ամենաթարմ, շահավետ և մրցունակ առաջարկները։

Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Ռուբիկոն Մոտորս» ընկերությունը, որը վստահ քայլերով դարձել է Հայաստանի էլեկտրական տրանսպորտի ոլորտի առաջատար և արագ զարգացող բրենդներից մեկը։։

Ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում հզոր և ժամանակակից էլեկտրական մոպեդներ ու մոտոցիկլետներ՝ կոտրելով այն կարծրատիպը, թե էլեկտրական երկանիվ տրանսպորտը սահմանափակվում է միայն փոքր քաղաքային սկուտերներով։
Այս մոդելներն արդեն այսօր ակտիվորեն հայտնվում են քաղաքի փողոցներում՝ իրենց արագությամբ, հզորությամբ, անաղմուկ ընթացքով և աչքի ընկնող դիզայնով ձևավորելով շարժման նոր մշակույթ:

«Ռուբիկոն Մոտորս»-ը «Լիզինգ Էքսպո 2026»-ին ներկայացել է նաև բացառիկ առաջարկներով․ միայն ցուցահանդեսի օրերին գործում է մինչև 40% զեղչ էլեկտրական մոպեդների լայն տեսականու համար։ Բացի այդ, այցելուները հնարավորություն ունեն առաջինը ծանոթանալ նոր մոդելներին և օգտվել նախավաճառքի հատուկ պայմաններից՝ առավել մատչելի և շահավետ գներով։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում