Ես տեսել եմ պատերազմ ու խաղաղություն, հաղթանակ և պարտություն, հերոսություն և դավաճանություն․ Սերժ Սարգսյան
10/04/2026 22:12
Կարդացեք նաև
ՀՀԿ 18-րդ համագումարի՝ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից․ «Ես այս կյանքում շատ բան եմ տեսել, տեսել եմ պատերազմ ու խաղաղություն, հաղթանակ և պարտություն, հերոսություն և դավաճանություն, համեստություն և ամբարտավանություն, նվիրվածություն և ուրացում, հավատ և հիասթափություն, համազգային վերելք և ծանր անկում։ Ես բռնել եմ ռազմաճակատում ծանր վիրավորումից մահացող տղաների ձեռքերը ու գրկել մեր նահատակ տղաների նորածին զավակներին։
Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ, և ընդունել որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել մեր երկրի ու ժողովրդի համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում