Ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել․ Տեր Զարեհ
Կարդացեք նաև
Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն արձագանքել է Արսեն Թորոսյանի վերջին հայտարարություններին, որոնցով նա ամեն կերպ փորձում է արդարացնել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը․ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման մասին խոսելիս Թորոսյանն ասել է, թե մեր եկեղեցիներն «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում են», և այդտեղ Ադրբեջանն «իր իրավունքներն ունի»։
«Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական օրակարգ ձևավորել և քաղաքական հա՞յտ նրկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով… Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց .։
Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա։
Սիրելի ժողովուրդ, խոսքս՝ ձեզ. դուք ու՞մ եք ձայն տալու, ու՞մ եք իշխանություն տալու՝ ձեր փոխարեն որոշումներ կայացնելու համար, ու՞մ եք օժտելու մանդատով՝ աշխարհում ձեզ ներկայացնելու համար. այս տեսակների՞ն, որոնք եկեղեցի քանդողի ձեռքը համբուրու՞մ են…
Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում