Իսրայելը հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլլահ»-ի հետ
11/04/2026 11:58
Կարդացեք նաև
Լիբանանի հետ բանակցություններում իսրայելական կողմը չի քննարկի «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի հնարավորությունը։
Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եհիել Լայտերը։
«Իսրայելը հրաժարվել է քննարկել կրակի դադարեցումը «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետ», – Լայտերի խոսքերն է մեջբերում The Times of Israel թերթը։
Դեսպանի բնորոշմամբ՝ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության հասնելու հիմնական «խոչընդոտն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում