Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ Լավրով
11/04/2026 14:51
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը հնարավոր չէ, առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների:Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Այժմ, երբ հորիզոնում ուրվագծվել է քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարը, Եվրամիությունը խոսել է Ուկրաինային՝ որպես խաղաղ լուծման առանցքային տարրի, անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Եվրամիությունում ոչ ոք ոչ մի բառ չի ասել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին, առանց որի հակամարտությունը հնարավոր չէ լուծել»,- նշել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը Եվրոպային մեղադրել է սեփական արժեքները ոտնահարելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում