Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։

Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»։

Հավելենք, որ հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ՝ Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկին՝ Գոհար Ղումաշյանին։

Sputnik–ի տեղեկություններով՝ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում