«Անպատժելիությունը պետք է ավարտվի». Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել
Կարդացեք նաև
Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նախազգուշացրել է միջազգային կազմակերպություններին, որ անհրաժեշտ է վերջ դնել, ինչպես ինքն է ձևակերպել, Իսրայելի անպատժելիությանը։
X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ նա հայտարարել է, որ հակամարտությունների գոտիներում սեռական բռնության գործերով ՄԱԿ-ի սև ցուցակում իր կառույցների ներառման համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ Իսրայելը «պատժում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ըստ նրա՝ սա վկայում է միջազգային ինստիտուտների վրա ճնշում գործադրելու միջոցով պատասխանատվությունից խուսափելու մասին։
Ղարիբաբադին նաև ընդգծել է, որ Գազայում և Լիբանանում հրադադարը չի հանգեցրել բռնության դադարեցման, և Իսրայելին մեղադրել է հարձակումները շարունակելու, ինքնիշխանության խախտումների ու բնակչության բռնի տեղահանման մեջ։
Նա հավելել է, որ հակամարտության պայմաններում սեռական բռնության դեպքերը, քաղաքացիական բնակչության թիրախավորումն ու զինադադարի խախտումները պետք է քննվեն ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակում։
Նրա խոսքով՝ «Իսրայելի անպատժելիությանը պետք է վերջ տրվի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում