Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Ալեքսեյ Օվերչուկ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը Ադրբեջանի հետ. Ալեքսեյ Օվերչուկ

Կարևոր է ամեն ջանք գործադրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ցանկալի հունի մեջ դնելու համար։ Ըստ APA-Economics-ի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի նիստում։

«Երեկ Շահին Աբդուլլաևիչի հետ զրույցում մենք նշեցինք, որ մոտ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները թուլացրել են մեր կապերը։ Այսօր կարևոր է ամեն ջանք գործադրել կորցրած թափը վերականգնելու և առևտրատնտեսական համագործակցությունը ցանկալի հուն վերադարձնելու համար։ Եվ սա, առաջին հերթին, գործարար համայնքի ներկայացուցիչների խնդիրն է», – հավելել է Ա. Օվերչուկը։

Նա ընդգծել է հարաբերությունների զարգացման կարևորությունը.

«Մենք պահպանել ենք սերտ կապեր և խրախուսել ենք բոլորին զարգացնել մեր հարաբերությունները։ Ռուսաստանը և Ադրբեջանը մտերիմ հարևաններ են։ Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը։ Նույնիսկ ողբերգական իրադարձությունները մնում են անցյալում և բացում են նոր հնարավորություններ այն զարգացման համար, որին երկու երկրներն էլ արժանի են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում