Եվրոպան պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԱՄՆ-ն մնա ՆԱՏՕ-ի դաշնակից. Յենս Ստոլտենբերգ

Եվրոպան պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԱՄՆ-ն մնա ՆԱՏՕ-ի դաշնակից. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ն ապագայում լինի դաշինքի իրենց հուսալի դաշնակիցը։ «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Կարևոր է, որ մենք եվրոպական կողմից անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ն ապագայում լինի մեր հուսալի դաշնակիցը»,- ասել է Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։

Նա նշել է, որ այժմ որոշակի տարաձայնություններ կան ԱՄՆ-ի և դաշինքի մյուս մասնակիցների միջև, սակայն միայն միասին լինելով այդ երկրները կարող են իրենց անվտանգ զգալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում