ԵՄ-ը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ. Մարտա Կոս

ԵՄ-ը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ. Մարտա Կոս

Եվրամիությունը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի և Կենտրոնական Ասիայի հետ տրանսպորտային ու էներգետիկ կապի զարգացման նոր ռազմավարության շրջանակներում։

Այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Մարտա Կոսը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։

Նրա խոսքով՝ ռազմավարության հիմնական տարրը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կայուն առևտրային և լոգիստիկ ուղիների զարգացումն է։

Նա ընդգծել է, որ նոր ուղիների անհրաժեշտությունը մեծացել է ավանդական ուղիների անկայունության ֆոնին. հյուսիսային առևտրային ուղիները խափանվել են Ռուսաստանի կողմից, մինչդեռ հարավային ուղիները ճնշման տակ են Իրանի հակամարտության պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում