Իրանը երկու նավ է կալանել՝ նավագնացության կանոնները խախտելու համար

Իրանը երկու նավ է կալանել՝ նավագնացության կանոնները խախտելու համար

Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու նավերը կանգնեցվել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի կողմից և բերվել Իրանի ափ։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ։

Հաղորդվել է, որ «հետախուզական մոնիթորինգի» շրջանակներում, այսօր առավոտյան Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ ուժերը կալանել են իսրայելական MSC Francesca և Epaminodes նավերը, որոնք փորձել են անօրինական և գաղտնի կերպով դուրս գալ նեղուցից՝ խանգարելով նավիգացիոն համակարգերին։

Ըստ տեղեկությունների՝ նավերը սպառնում էին ծովային անվտանգությանը․ դրանք ուղեկցվել են Իրանի ափ՝ բեռի և փաստաթղթերի ստուգման համար։

ԻՀՊԿ-ն կրկին նախազգուշացում է տվել Հորմուզի նեղուցով անցման կանոնները խախտող նավերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում