Շատ եմ ուզում, որ 2021-ի սցենարը չկրկնվի․ Սերժ Սարգսյան
22/04/2026 18:32
Կարդացեք նաև
Հերթական դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է մի քանի օրակարգային հարցերի։
Դիտարկմանը, թե Ցեղասպանության հետ կապված, օրվա իշխանությունները փորձում են համոզել, որ եթե Ցեղասպանության հարցը չլինի առաջնահերթություն, մենք լավ կապրենք, Սերժ Սարգսյանն արձագանքել է․ «Դա անհնար է մի տերմինով նկարագել․ դա հիմարություն է ու ազգադավություն»։
Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտի եկեղեցու ավիրման հետ կապված օրվա իշխանությունները ոչ մի քայլ չեն անելու։
Ընտրությունների վերաբերյալ Երրորդ նախագահն ընդգծել է․ «Շատ եմ ուզում, որ 2021-ի սցենարը չկրկնվի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում