Վաղը կորոշվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը․ «Սրբազան պայքար»

Վաղը կորոշվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը․ «Սրբազան պայքար»

«Սրբազան պայքար» տելեգրամյան էջը հայտնում է, որ վաղը կորոշվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։

«18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը:

Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կալանավայր կամ ամբողջական ազատագրություն. ընդունելի չէ որևէ միջանկյալ խափանման միջոց՝ տնային կալանք, վարչական հսկողություն հատուկ սարքերով և այլն։

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում