Ամերիկացիները «աղքատանում են»․ 25 տարվա ամենավատ ֆինանսական պատկերն ԱՄՆ-ում

Ամերիկացիները «աղքատանում են»․ 25 տարվա ամենավատ ֆինանսական պատկերն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում բնակչության ավելի քան կեսը հայտարարել է իր ֆինանսական վիճակի վատթարացման մասին, ինչը վերջին 25 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, վկայում է Gallup-ի հարցումը։

Ապրիլի սկզբին անցկացված ուսումնասիրության արդյունքներով՝ հարցվածների 55%-ը նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը վատացել է․ սա ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից և 2000-ականների սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակներից մեկը։

Փորձագետները այս միտումը կապում են երկարատև բարձր գնաճի հետևանքների, ինչպես նաև Իրանի շուրջ զարգացող հակամարտության ֆոնին վառելիքի գների վերջին աճի հետ։ Հարցման մասնակիցների 31%-ը որպես հիմնական ֆինանսական խնդիր նշել է կյանքի թանկացումը, իսկ 13%-ը՝ էներգիայի ծախսերի աճը, ինչը առավելագույն ցուցանիշ է 2008 թվականից ի վեր։

Չնայած այն հանգամանքին, որ գնաճը նվազել է 2022 թվականի գագաթնակետային մակարդակների համեմատ, բենզինի գների բարձրացումը շարունակում է ճնշում գործադրել տնային տնտեսությունների բյուջեների վրա։ AAA-ի տվյալներով՝ վառելիքի մեկ գալոնի միջին գինը կազմում է մոտ 4,11 դոլար, մինչդեռ հակամարտության սկսվելուց առաջ այն 3 դոլարից ցածր էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում