Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը խախտում է զինադադարը. Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆ
22/04/2026 21:43
Կարդացեք նաև
Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խախտել զինադադարը, ներառյալ՝ ծովային շրջափակումը: Դրա մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը:
X սոցիալական ցանցի իր էջում նա ընդգծել է. «Կրակի լիարժեք դադարեցումն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն չի խախտվում ծովային շրջափակմամբ, համաշխարհային տնտեսությանը պատանդ վերցնելով… Հորմուզի նեղուցի բացումն անհնար է զինադադարի կոպտագույն խախտման պայմաններում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում