Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ․ Tasnim

Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ․ Tasnim

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Իսհաք Դարի եւ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը եւ հրադադարի հետ կապված հարցեր։

Հաղորդվել է նաեւ, որ Արաղչին առանձին զրույց է ունեցել Իրաքի Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են իրավիճակի զարգացումը տարածաշրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում