Ո՛չ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան
Կարդացեք նաև
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահը անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու փորձերին, որոնք օրվա իշխանություններն են իրականացնում։
«Դա իրենց քաղաքականությունն է և նորություն չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը, ապա հավելել՝ ինչ էլ փորձեն, չի ստացվելու, Հայոց ցեղասպանությունը մոռացության տալ ոչ ոք չի կարող։
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ, ոչ ոք, բառիս բուն իմաստով եմ ասում։ Որ իրենք ուզում են մոռանալ, իրենց գործն է, բայց անհնար է մոռացության տալ, կրկնում եմ։ Ո՛չ ոք չի կարող մոռացության տալ»,- շեշտել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը կարճ անդրադարձ է իր ձևակերպմանը, որը տեղ էր գտել իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ արված հայտարարությունում և ասել, թե ում նկատի ուներ «ոխերիմ» ընկերներ ասելով։
«Վերաբերում էր տարբեր մարդկանց, նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։ Կոնկրետ անուններ նա չի ցանկացել հնչեցնել։
Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե իր «սխալն էր» իր հաջորդին ընտրելը, ասել է․ «Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի, ինձ համար դա նորություն չէր»։
Ըստ Սարգսյանի՝ իրենք ընդդիմադիր դաշտում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հետ «հակամարտելու» խնդիր չունեն։
«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն, մենք դրա կողմնակիցը չենք»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում