Պոպուլիստներն իրենց գործունեությունը վերածում են անվերջ «հեռուստասերիալի»․ Կարեն Վրթանեսյան

Պոպուլիստներն իրենց գործունեությունը վերածում են անվերջ «հեռուստասերիալի»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Մի քանի անգամ գրել էի, որ Հակոբյան Աննայի ու Նիկոլի բաժանվելն ավելի շատ շոու է հիշեցնում։ Ինչը և հաստատվեց։

Ժամանակակից պոպուլիստ դիկտատուրաների հետազոտող Մոյզես Նայիմը լավ նկարագրել է այս մեխանիզմները իր «Իշխանության վրեժը. ինչպես են ավտոկրատները վերաիմաստավորում քաղաքականությունը 21րդ դարում» գրքում։

Ըստ նրա՝ պոպուլիստները իրենց գործունեությունը վերածում են անվերջ «հեռուստասերիալի», որի նպատակը մարդկանց «հեռուստացույցին» կպած պահելն է, կապ չունի, թե կոնկրետ հեռուստադիտողը սերիալի գլխավոր հերոսներին ատում է, թե համակրում։ Այսինքն այս տիպի քաղաքական գործիչների համար կարևորն այն է, որ մարդկանց վերաբերմունքն իրենց հանդեպ լինի ոչ թե տրամաբանության, այլ հույզերի հարթությունում և որ միշտ իրենք լինեն ուշադրության կենտրոնում։

4 տարի է՝ բոլորին խորհուրդ եմ տալիս այդ գիրքը կարդալ, բայց երեք–չորս հոգի է ընդամենը, որ իսկապես կարդացել է։

Հ.Գ. Գուրիևի ու Թրեյսմանի գիրքն էլ է շատ կարևոր նիկոլապետության տրամաբանությունը հասկանալու համար։ Մյուլլերի գիրքն էլ (որոշ վերապահումներով)»։

#ստիզավոդ

#խաբելապետություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում